Նեյրոմարքեթինգ
Այս դասընթացը նախատեսված է նրանց համար, ովքեր ցանկանում են հասկանալ նեյրոմարքեթինգի հիմունքները և կիրառել դրանք հաճախորդների վարքագծի և մարքեթինգային հաղորդակցությունների ավելի խորքային ընկալման համար։
Դասընթացը հարմար է բիզնես ոլորտի ներկայացուցիչների, սկսնակ մասնագետների, ուսանողների և բիզնես սեփականատերերի համար, ովքեր ցանկանում են օգտագործել վարքագծային և հոգեբանական տվյալները մարքեթինգային որոշումների կայացման մեջ։
Ինչ խնդիր է լուծում դասընթացը
Շատ մարքեթինգային որոշումներ հիմնվում են հայտարարած կարծիքների վրա, որոնք միշտ չեն արտացոլում իրական վարքագիծը։ Նեյրոմարքեթինգը թույլ է տալիս հասկանալ հաճախորդների արձագանքները՝ հիմնվելով գիտակցական և ենթագիտակցական ազդակների վրա։ Այս դասընթացը օգնում է ճիշտ կիրառել այդ մոտեցումները գործնական միջավայրում։
Այս դասընթացը օգնում է հասկանալ՝
ինչ է նեյրոմարքեթինգը և ինչ խնդիրներ է այն լուծում,
ինչ մեթոդներ և գործիքներ են կիրառվում նեյրոմարքեթինգում,
և ինչպես իրականացնել տվյալների վերլուծություն նեյրոմարքեթինգային ուսումնասիրությունների շրջանակում։
Դասընթացի հիմնական թեմաները
-
Ի՞նչ է նեյրոմարքեթինգը
նեյրոմարքեթինգի սահմանում և կիրառման ոլորտներ
-
Նեյրոմարքեթինգի մեթոդներ և գործիքներ
վարքագծային չափումներ, փորձարկումներ և դիտարկումներ
-
Տվյալների վերլուծություն
արդյունքների մեկնաբանություն և կիրառություն մարքեթինգում
Արդյունքում մասնակիցները կկարողանան
հասկանալ նեյրոմարքեթինգի հիմնական սկզբունքները,
ճիշտ ընտրել նեյրոմարքեթինգային մեթոդներ տարբեր խնդիրների համար,
վերլուծել նեյրոմարքեթինգային տվյալները,
կիրառել նեյրոմարքեթինգի արդյունքները հաղորդակցությունների և որոշումների մեջ։
Այս դասընթացը հանդիսանում է Weekend School of Marketing ծրագրի մի մասը և նպաստում է վարքագծային և տվյալահեն մարքեթինգային մտածողության ձևավորմանը։
Դասընթացի նպատակն է օգնել մասնակիցներին իրականում օգտագործել նեյրոմարքեթինգի վերաբերյալ իրենց գիտելիքը բիզնես և աշխատանքային միջավայրում։
- Նանե Մաթևոսյան
- Հոկտեմբեր 11






