Հաճախորդի կառավարում
Այս մոդուլը նախատեսված է նրանց համար, ովքեր ցանկանում են զարգացնել հաճախորդի կառավարման հմտությունները IT նախագծերում և կառուցել երկարաժամկետ, վստահելի հարաբերություններ հաճախորդների հետ։
Մոդուլը հարմար է նախագծերի ղեկավարների, թիմ լիդերների, IT ոլորտի մասնագետների, ուսանողների և բիզնես ոլորտի ներկայացուցիչների համար, ովքեր աշխատում են հաճախորդների հետ ուղիղ շփման և պատասխանատվության պայմաններում։
Մոդուլի մասին
IT նախագծերում հաճախորդի բավարարվածությունը կախված է ոչ միայն տեխնիկական արդյունքից, այլ նաև հաղորդակցությունից, պայմանավորվածություններից և ակնկալիքների կառավարման ձևից։ Այս մոդուլը ներկայացնում է հաճախորդների հետ աշխատանքի հիմնական սկզբունքները՝ սկսած փաստաթղթավորումից մինչև բանակցություններ և պայմանագրերի կնքում։
Այս մոդուլը օգնում է հասկանալ՝
ինչպես երջանկացնել հաճախորդներին՝ ճիշտ ակնկալիքների կառավարման միջոցով,
ինչ դեր ունի փաստաթղթավորումը և բանակցությունները հաճախորդի հետ աշխատանքի մեջ,
ինչպես տարբերակել անվճար և վճարովի փոփոխությունները,
ինչպես ասել «ոչ» և չկորցնել հաճախորդներին,
և ինչպես իրականացնել պայմանագրերի ձևակերպում և կնքում։
Մոդուլի հիմնական թեմաները
-
Ինչպե՞ս երջանկացնել հաճախորդներին
սպասումների կառավարում և վստահության ձևավորում
-
Փաստաթղթավորում և բանակցություններ
հստակ պայմանավորվածություններ և հաղորդակցություն
-
Անվճար և վճարովի փոփոխություններ
փոփոխությունների սահմանում և արժեքի հաշվարկ
-
Ինչպե՞ս ասել «ոչ» և չկորցնել հաճախորդներին
սահմանների պահպանում և հարաբերությունների կառավարում
-
Պայմանագրերի ձևակերպում և կնքում
պայմանագրային գործընթացներ և իրավական հիմքեր
Արդյունքում մասնակիցները կկարողանան
կառուցել արդյունավետ հաճախորդային հարաբերություններ,
կառավարել հաճախորդների սպասումները նախագծերի ընթացքում,
իրականացնել հստակ փաստաթղթավորում և բանակցություններ,
պաշտպանել նախագծի և թիմի շահերը՝ չկորցնելով հաճախորդներին։
Այս մոդուլը հանդիսանում է IT Project Management ծրագրի մի մասը և նպաստում է հաճախորդակենտրոն, հաղորդակցական և պատասխանատու նախագծային մտածողության ձևավորմանը։
Մոդուլի նպատակն է օգնել մասնակիցներին իրականում կիրառել հաճախորդի կառավարման գործիքներն ու մոտեցումները IT նախագծերի իրականացման ընթացքում։
- Արտակ Օրդյան
- 2 ժամ






