Ֆինանսները մարքեթինգում
Այս դասընթացը նախատեսված է նրանց համար, ովքեր ցանկանում են հասկանալ ֆինանսների դերը մարքեթինգում և սովորել աշխատել թվերի հետ՝ առանց ֆինանսիստ լինելու։
Դասընթացը հարմար է մարքեթինգի մասնագետների, բիզնես ոլորտի ներկայացուցիչների, ղեկավարների, ուսանողների և բիզնես սեփականատերերի համար, ովքեր ցանկանում են կայացնել ավելի հիմնավորված մարքեթինգային որոշումներ՝ ֆինանսական մտածողությամբ։
Ինչ խնդիր է լուծում դասընթացը
Մարքեթինգային շատ որոշումներ ընդունվում են առանց ֆինանսական հաշվարկների լիարժեք ըմբռնման, ինչը բերում է ոչ արդյունավետ ծախսերի կամ սխալ առաջնահերթությունների։ Այս դասընթացը օգնում է հասկանալ ֆինանսների հիմունքները, կապել մարքեթինգը թվերի հետ և պարզեցնել բարդ ֆինանսական խնդիրները։
Այս դասընթացը օգնում է հասկանալ՝
ինչ են ֆինանսները ոչ ֆինանսիստների համար և ինչպես աշխատել դրանց հետ,
ինչպես են ֆինանսները կիրառվում մարքեթինգում,
ինչ է ներառում ֆինանսների կառավարումը մարքեթինգային գործունեության մեջ,
և ինչպես մոտենալ բարդ խնդիրներին՝ պարզ լուծումներով։
Դասընթացի հիմնական թեմաները
-
Ֆինանսները ոչ ֆինանսիստների համար
հիմնական հասկացություններ, թվերի ընթերցում և տրամաբանություն
-
Ֆինանսները մարքեթինգում
բյուջեավորում, ծախսեր, ROI և արդյունավետություն
-
Ֆինանսների կառավարում
պլանավորում, վերահսկում և որոշումների աջակցում
-
Բարդ խնդիրներ, պարզ լուծումներ
ֆինանսական խնդիրների պարզեցում և գործնական մոտեցումներ
Արդյունքում մասնակիցները կկարողանան
կարդալ և հասկանալ հիմնական ֆինանսական ցուցանիշները,
կապել մարքեթինգային գործողությունները ֆինանսական արդյունքների հետ,
կառավարել մարքեթինգային բյուջեն ավելի արդյունավետ,
կայացնել թվերի վրա հիմնված մարքեթինգային որոշումներ։
Այս դասընթացը հանդիսանում է Weekend School of Marketing ծրագրի մի մասը և նպաստում է ֆինանսապես գիտակցված և արդյունավետ մարքեթինգային մտածողության ձևավորմանը։
Դասընթացի նպատակն է օգնել մասնակիցներին իրականում օգտագործել ֆինանսների վերաբերյալ գիտելիքը մարքեթինգում և բիզնես միջավայրում։
- Նելլի Թաթոսյան
- դեկտեմբերի 28






