Վեբ կայք և SEO
Այս դասընթացը նախատեսված է նրանց համար, ովքեր ցանկանում են հասկանալ վեբ կայքի և SEO-ի դերը բիզնեսի թվային տեսանելիության և վստահության ձևավորման մեջ։
Դասընթացը հարմար է բիզնես ոլորտի ներկայացուցիչների, սկսնակ մարքեթոլոգների, ուսանողների և բիզնես սեփականատերերի համար, ովքեր ցանկանում են ոչ միայն ունենալ վեբ կայք, այլ նաև կառուցել այն ճիշտ ստանդարտներով և օպտիմալացնել որոնողական համակարգերի համար։
Ինչ խնդիր է լուծում դասընթացը
Շատ վեբ կայքեր չեն տալիս սպասվող արդյունքները ոչ թե բովանդակության, այլ սխալ կառուցվածքի, վատ վիզուալ լուծումների կամ SEO-ի բացակայության պատճառով։ Այս դասընթացը օգնում է հասկանալ, թե ինչպես ստեղծել օգտագործելի վեբ կայք և ինչպես ապահովել դրա տեսանելիությունը որոնողական համակարգերում։
Այս դասընթացը օգնում է հասկանալ՝
ինչ են կայքի վիզուալ ստանդարտները և ինչու են դրանք կարևոր,
ինչպես է իրականացվում վեբ կայքի ստեղծումը գործնական մակարդակում,
ինչ է ներառում SEO-ն (On-Site և Off-Site),
և ինչ գործիքներ և հարթակներ են կիրառվում վեբի և SEO-ի աշխատանքի համար։
Դասընթացի հիմնական թեմաները
-
Կայքի վիզուալ ստանդարտները
դիզայն, օգտագործելիություն և բրենդային համապատասխանություն
-
Վեբ կայքի ստեղծում (պրակտիկ դասընթաց)
կայքի կառուցում, էջերի տրամաբանություն և բովանդակություն
-
SEO (On-Site և Off-Site)
կայքի օպտիմալացում, արտաքին և ներքին գործոններ
-
Գործիքներ և հարթակներ
վեբ և SEO աշխատանքի համար կիրառվող գործիքներ
Արդյունքում մասնակիցները կկարողանան
հասկանալ վեբ կայքի կառուցման և վիզուալ ստանդարտների կարևորությունը,
մասնակցել կամ ինքնուրույն իրականացնել վեբ կայքի ստեղծում,
կիրառել SEO-ի հիմնական սկզբունքները,
օգտագործել համապատասխան գործիքներ կայքի և տեսանելիության բարելավման համար։
Այս դասընթացը հանդիսանում է Weekend School of Marketing ծրագրի մի մասը և նպաստում է թվային ներկայության և որոնողական մտածողության ձևավորմանը։
Դասընթացի նպատակն է օգնել մասնակիցներին իրականում օգտագործել վեբ կայքի և SEO-ի վերաբերյալ իրենց գիտելիքը բիզնես և աշխատանքային միջավայրում։
- Լենա Սողոյան
- նոյեմբերի 15, 16






