top of page
  • Facebook
  • Instagram
  • LinkedIn
  • SliceAcademy YouTube
  • TikTok SliceAcademy
  • Slice Consulting

Վաճառքների կառավարում

79 000,00 AMDЦена
Количество

Այս դասընթացը նախատեսված է նրանց համար, ովքեր ցանկանում են զարգացնել վաճառքների կառավարման հմտությունները և կառուցել արդյունավետ վաճառքի համակարգ՝ հիմնված գործընթացների, հաղորդակցության և վարքագծային գործոնների վրա։

Դասընթացը հարմար է բիզնես ոլորտի ներկայացուցիչների, վաճառքի մասնագետների, ղեկավարների, ուսանողների և բիզնես սեփականատերերի համար, ովքեր ցանկանում են կառավարել վաճառքները ոչ միայն ինտուիտիվ, այլ համակարգված մոտեցմամբ։

 

Ինչ խնդիր է լուծում դասընթացը

Վաճառքները հաճախ կախված են առանձին մարդկանց հմտություններից, այլ ոչ թե հստակ մոդելից և կառավարման մեխանիզմներից։ Այս դասընթացը օգնում է հասկանալ, թե ինչպես կառուցել վաճառքի գործընթացը, զարգացնել թիմի կարողությունները և կառավարել վաճառքները՝ հաշվի առնելով սթրեսները, բանակցությունները և էթիկական պահանջները։

 

Այս դասընթացը օգնում է հասկանալ՝

  • ինչ վաճառքի մոդելներ և ֆորմատներ են կիրառվում բիզնեսում,

  • ինչ դեր ունեն սպասարկման և հաղորդակցման կարողությունները,

  • ինչպես են կիրառվում բանակցային կարողությունները, NLP և EQ-ն վաճառքներում,

  • ինչպես կառավարել սթրեսները վաճառքի միջավայրում,

  • ինչ է Compliance կառավարումը վաճառքներում,

  • և ինչպես կիրառել Cross Selling և Up-selling տեխնոլոգիաները։

 

Դասընթացի հիմնական թեմաները

  • Վաճառքի մոդելներ և ֆորմատներ

    B2C, B2B, ուղղակի և անուղղակի վաճառքներ

  • Սպասարկման և հաղորդակցման կարողություններ

    հաճախորդի հետ շփում և վստահության ձևավորում

  • Բանակցային կարողություններ, NLP և EQ

    ազդեցություն, հույզերի կառավարում և համոզում

  • Սթրեսների կառավարում

    վաճառքի ճնշման և բարդ իրավիճակների կառավարում

  • Compliance կառավարում

    էթիկա, կանոններ և պատասխանատվություն վաճառքներում

  • Cross Selling և Up-selling տեխնոլոգիաներ

    միջին չեկի և հաճախորդի արժեքի բարձրացում

  • Վաճառքների մոդելավորում և կառավարում

    վաճառքի գործընթացների կառուցում և վերահսկում

 

Արդյունքում մասնակիցները կկարողանան

  • կառուցել և կառավարել վաճառքի համակարգված գործընթաց,

  • բարելավել վաճառքի և սպասարկման հմտությունները,

  • կիրառել բանակցային, NLP և EQ գործիքներ վաճառքներում,

  • բարձրացնել վաճառքների արդյունավետությունն ու կայունությունը։

 

Այս դասընթացը հանդիսանում է Weekend School of Marketing ծրագրի մի մասը և նպաստում է կառավարվող, էթիկական և արդյունքահեն վաճառքային մտածողության ձևավորմանը։

 

Դասընթացի նպատակն է օգնել մասնակիցներին իրականում օգտագործել վաճառքների կառավարման գործիքները բիզնես և աշխատանքային միջավայրում։

  • Տարբեր
  • դեկտեմբերի 13, 14, 20, 21
bottom of page