Ոչ գովազդային խթանման գործիքներ
Այս դասընթացը նախատեսված է նրանց համար, ովքեր ցանկանում են հասկանալ ոչ գովազդային խթանման գործիքների դերը վաճառքների ակտիվացման և հաճախորդների ներգրավվածության բարձրացման մեջ։
Դասընթացը հարմար է բիզնես ոլորտի ներկայացուցիչների, մարքեթինգի սկսնակ մասնագետների, ուսանողների և բիզնես սեփականատերերի համար, ովքեր ցանկանում են կիրառել ուղղակի և գործնական խթանման մեխանիզմներ՝ առանց դասական գովազդի։
Ինչ խնդիր է լուծում դասընթացը
Շատ բիզնեսներ սահմանափակվում են միայն գովազդային գործիքներով՝ անտեսելով ոչ գովազդային խթանման մեթոդները, որոնք հաճախ ունեն ավելի արագ և չափելի ազդեցություն վաճառքների վրա։ Այս դասընթացը օգնում է հասկանալ, թե ինչ գործիքներ կարելի է կիրառել և ինչպես գնահատել դրանց արդյունավետությունը։
Այս դասընթացը օգնում է հասկանալ՝
ինչ ոչ գովազդային խթանման գործիքներ են կիրառվում բիզնեսում,
ինչպես է գնահատվում դրանց արդյունավետությունը,
և ինչպես կապել այդ գործիքները վաճառքների և հաճախորդների վարքագծի հետ։
Դասընթացի հիմնական թեմաները
-
Ոչ գովազդային խթանման գործիքներ
խթանման մեխանիզմներ, ուղղակի ներգրավում և ակտիվացում
-
Արդյունավետության գնահատում
չափումներ, KPI-ներ և գործնական վերլուծություն
Արդյունքում մասնակիցները կկարողանան
ընտրել և կիրառել ոչ գովազդային խթանման գործիքներ,
չափել դրանց ազդեցությունը վաճառքների վրա,
կիրառել խթանման մեխանիզմներ տարբեր բիզնես իրավիճակներում,
կապել խթանման գործողությունները բիզնես նպատակների հետ։
Այս դասընթացը հանդիսանում է Weekend School of Marketing ծրագրի մի մասը և նպաստում է գործնական և արդյունքահեն խթանման մտածողության ձևավորմանը։
Դասընթացի նպատակն է օգնել մասնակիցներին իրականում օգտագործել ոչ գովազդային խթանման գործիքների վերաբերյալ իրենց գիտելիքը բիզնես և աշխատանքային միջավայրում։
- Տաթևիկ Թորոսյան
- Հոկտեմբեր 26






