Մրցակիցների ուսումնասիրություն և վերլուծություն
Այս դասընթացը նախատեսված է նրանց համար, ովքեր ցանկանում են հասկանալ մրցակիցների ուսումնասիրության և վերլուծության դերը մարքեթինգային և ռազմավարական որոշումների կայացման մեջ։
Դասընթացը հարմար է բիզնես ոլորտի ներկայացուցիչների, սկսնակ մասնագետների, ուսանողների և բիզնես սեփականատերերի համար, ովքեր ցանկանում են կառուցել շուկայի և մրցակցային միջավայրի համակարգված պատկերացում։
Ինչ խնդիր է լուծում դասընթացը
Առանց մրցակցային միջավայրի ճիշտ վերլուծության բիզնես որոշումները կարող են լինել ոչ ամբողջական կամ ռիսկային։ Այս դասընթացը օգնում է հասկանալ, թե ինչպես ուսումնասիրել շուկան, գնահատել մրցակիցների դիրքերը և օգտագործել այդ տեղեկատվությունը ռազմավարական պլանավորման մեջ։
Այս դասընթացը օգնում է հասկանալ՝
ինչպես իրականացնել մարքեթինգային ուսումնասիրություն մրցակցային միջավայրում,
ինչ է ներառում մակրո և միկրո վերլուծությունը,
ինչ հիմնական մոտեցումներ են կիրառվում մրցակիցների գնահատման համար,
և ինչպես օգտագործել SWOT և PORTER-ի մոդելը վերլուծության մեջ։
Դասընթացի հիմնական թեմաները
-
Մարքեթինգային ուսումնասիրություն
շուկայի կառուցվածք, մրցակցային միջավայր և դիրքավորում
-
Մակրո / միկրո վերլուծություն
արտաքին և ներքին գործոնների գնահատում
-
Հիմնական մոտեցումներ և SWOT
ուժեղ և թույլ կողմերի, հնարավորությունների և սպառնալիքների վերլուծություն
-
PORTER-ի մոդելը
մրցակցային ուժերի գնահատում ոլորտում
Արդյունքում մասնակիցները կկարողանան
վերլուծել մրցակցային միջավայրը տարբեր շուկաներում,
կիրառել մակրո և միկրո վերլուծության գործիքներ,
օգտագործել SWOT և PORTER-ի մոդելը ռազմավարական եզրակացությունների համար,
կիրառել մրցակիցների վերլուծությունը մարքեթինգային և բիզնես որոշումների մեջ։
Այս դասընթացը հանդիսանում է Weekend School of Marketing ծրագրի մի մասը և նպաստում է վերլուծական և մրցակցային մտածողության ձևավորմանը մարքեթինգում։
Դասընթացի նպատակն է օգնել մասնակիցներին իրականում օգտագործել մրցակիցների ուսումնասիրության և վերլուծության վերաբերյալ իրենց գիտելիքը բիզնես և աշխատանքային միջավայրում։
- Մարգարետ Բաբուրյան
- Հոկտեմբեր 5






