top of page

Այս դասընթացը նախատեսված է նրանց համար, ովքեր ցանկանում են հասկանալ բիզնես միջավայրում ռիսկերի դերը, սովորել բացահայտել հնարավոր ռիսկերը և գնահատել դրանց ազդեցությունը IT նախագծերի և բիզնես գործընթացների վրա։

Մոդուլը հարմար է նախագծերի ղեկավարների, բիզնես վերլուծաբանների, թիմ լիդերների, IT ոլորտի մասնագետների, ձեռնարկատերերի և ուսանողների համար, ովքեր ցանկանում են կայացնել ավելի կանխատեսելի և հիմնավորված որոշումներ ռիսկերի կառավարման միջոցով։

 

Մոդուլի մասին

Ժամանակակից բիզնես և IT միջավայրում ռիսկերի ճիշտ կառավարումը կարևոր նշանակություն ունի նախագծերի կայունության, արդյունավետության և հաջող իրականացման համար։ Այս մոդուլը ներկայացնում է ռիսկերի հայտնաբերման, գնահատման և վերլուծության հիմնական մոտեցումները և գործիքները։

 

Այս մոդուլը օգնում է հասկանալ՝

  • ինչ է բիզնես ռիսկը և ինչ տեսակներ կան,

  • ինչպես իրականացնել ռիսկերի նույնականացում և հայտնաբերում,

  • ինչպես գնահատել ռիսկերի հավանականությունն ու ազդեցությունը,

  • ինչպես կատարել ռիսկերի վերլուծություն,

  • ինչպես կանխատեսել հնարավոր խնդիրները նախագծերում,

  • և ինչպես կայացնել ավելի արդյունավետ որոշումներ ռիսկերի կառավարման միջոցով։

 

Մոդուլի հիմնական թեմաները

Ներածություն

բիզնես միջավայր, ռիսկերի տեսակներ և կառավարման հիմունքներ

Ռիսկերի նույնականացում / հայտնաբերում

ռիսկերի բացահայտման մեթոդներ և աղբյուրներ

Ռիսկերի գնահատում և վերլուծություն

ռիսկերի հավանականության, ազդեցության և առաջնահերթությունների գնահատում

 

Արդյունքում մասնակիցները կկարողանան

  • բացահայտել և դասակարգել բիզնես և նախագծային ռիսկերը,

  • գնահատել ռիսկերի ազդեցությունն ու հավանականությունը,

  • կիրառել ռիսկերի վերլուծության հիմնական մեթոդները,

  • կանխատեսել հնարավոր խնդիրները նախագծերի ընթացքում,

  • և կայացնել ավելի հիմնավորված բիզնես որոշումներ։

 

Այս մոդուլը հանդիսանում է Weekend School of Marketing ծրագրի մի մասը և նպաստում է վերլուծական, կանխատեսելի և ռազմավարական նախագծային մտածողության ձևավորմանը։

 

Մոդուլի նպատակն է օգնել մասնակիցներին հասկանալ ռիսկերի կառավարման սկզբունքները և կիրառել դրանք բիզնես և IT նախագծերի իրականացման ընթացքում։

Մոդուլ 7.2 Բիզնես և Ռիսկեր

22 000,00 AMDЦена
  • Դասընթացավար(ներ)

    Նիկա Մանուկովա և Տիգրան Պողոսյան

  • Տևողություն:

    նոյեմբեր

bottom of page