top of page
  • Facebook
  • Instagram
  • LinkedIn
  • SliceAcademy YouTube
  • TikTok SliceAcademy
  • Slice Consulting

Մարքեթինգային ռազմավարություն

29 000,00 AMDЦена
Количество

Այս դասընթացը նախատեսված է նրանց համար, ովքեր ցանկանում են հասկանալ մարքեթինգային ռազմավարության կառուցման տրամաբանությունը և կիրառել այն համակարգված ու գործնական ձևով։

Դասընթացը հարմար է մարքեթինգի մասնագետների, բիզնես ոլորտի ներկայացուցիչների, ղեկավարների, ուսանողների և բիզնես սեփականատերերի համար, ովքեր ցանկանում են անցնել կետային գործողություններից դեպի ռազմավարական մտածողություն։

 

Ինչ խնդիր է լուծում դասընթացը

Շատ մարքեթինգային գործողություններ իրականացվում են առանց հստակ նպատակի և միասնական ծրագրի, ինչի արդյունքում ռեսուրսները չեն օգտագործվում արդյունավետ։ Այս դասընթացը օգնում է հասկանալ, թե ինչպես ձևակերպել նպատակներ, կառուցել մարքեթինգային ծրագիր և հարմարեցնել այն իրական ժամանակում փոփոխվող պայմաններին։

 

Այս դասընթացը օգնում է հասկանալ՝

  • ինչ է մարքեթինգային ծրագիրը և ինչպես է այն կառուցվում,

  • ինչպես իրականացնել նպատակի ճիշտ սահմանում,

  • ինչպես կատարել բարեփոխումներ իրական ժամանակում,

  • և ինչպես կիրառել Roadmapping-ը ռազմավարության իրականացման համար։

 

Դասընթացի հիմնական թեմաները

  • Մարքեթինգային ծրագիր

    ռազմավարության կառուցվածք, փուլեր և գործողություններ

  • Նպատակի սահմանում

    SMART նպատակներ և չափելի արդյունքներ

  • Բարեփոխումներ իրական ժամանակում

    ճկուն մոտեցում, տվյալների հիման վրա փոփոխություններ

  • Roadmapping

    ճանապարհային քարտեզ, առաջնահերթություններ և ժամկետներ

 

Արդյունքում մասնակիցները կկարողանան

  • կառուցել ամբողջական մարքեթինգային ռազմավարություն,

  • ճիշտ ձևակերպել և կառավարել մարքեթինգային նպատակները,

  • հարմարեցնել ռազմավարությունը շուկայի փոփոխություններին,

  • կիրառել Roadmap՝ ռազմավարության արդյունավետ իրականացման համար։

 

Այս դասընթացը հանդիսանում է Weekend School of Marketing ծրագրի մի մասը և նպաստում է ռազմավարական, ճկուն և արդյունքահեն մարքեթինգային մտածողության ձևավորմանը։

 

Դասընթացի նպատակն է օգնել մասնակիցներին իրականում օգտագործել մարքեթինգային ռազմավարությունը բիզնեսի աճի և կայուն զարգացման համար։

  • Արտակ Օրդյան
  • դեկտեմբերի 27
bottom of page