Մարքեթինգային հետազոտություններ
Այս դասընթացը նախատեսված է նրանց համար, ովքեր ցանկանում են հասկանալ մարքեթինգային հետազոտությունների դերը բիզնես որոշումների կայացման մեջ և սովորել կիրառել հետազոտական մոտեցումները գործնական մարքեթինգային խնդիրների լուծման համար։
Դասընթացը հարմար է բիզնես ոլորտի ներկայացուցիչների, սկսնակ մասնագետների, ուսանողների և բիզնես սեփականատերերի համար, ովքեր ցանկանում են աշխատել տվյալների վրա հիմնված մարքեթինգով, այլ ոչ միայն ենթադրություններով։
Ինչ խնդիր է լուծում դասընթացը
Առանց ճիշտ հետազոտության մարքեթինգային որոշումները հաճախ հիմնվում են ինտուիցիայի վրա, ինչը մեծացնում է սխալների ռիսկը։ Այս դասընթացը օգնում է հասկանալ, թե ինչ կարելի է ուսումնասիրել շուկայում, ինչպես ընտրել համապատասխան մեթոդներ և ինչպես վերածել տվյալները գործնական եզրակացությունների։
Այս դասընթացը օգնում է հասկանալ՝
ինչ կարելի է անել մարքեթինգային հետազոտությունների միջոցով,
ինչ է իրենից ներկայացնում մեթոդաբանությունն ու մեթոդները,
ինչպես մոտենալ հետազոտությանը մասնագետի մակարդակով,
ինչպես իրականացնել տվյալների վերլուծություն,
և ինչպես է կիրառվում նեյրոմարքեթինգը հետազոտական գործընթացում։
Դասընթացի հիմնական թեմաները
-
Ինչ կարելի է անել մարքեթինգային հետազոտությունների միջոցով
շուկայի, հաճախորդների և վարքագծի ուսումնասիրություն
-
Մեթոդաբանություն և մեթոդներ
որակական և քանակական հետազոտական մոտեցումներ
-
Հետազոտել՝ որպես մասնագետ
հետազոտական մտածողություն և գործընթացի կազմակերպում
-
Տվյալների վերլուծություն
տվյալների մեկնաբանություն և եզրակացությունների ձևակերպում
-
Նեյրոմարքեթինգ
վարքագծային և հոգեբանական գործոնների ուսումնասիրություն
Արդյունքում մասնակիցները կկարողանան
ձևակերպել մարքեթինգային հետազոտական խնդիրներ,
ընտրել համապատասխան մեթոդներ տարբեր նպատակների համար,
վերլուծել տվյալները և ստանալ կիրառելի եզրակացություններ,
օգտագործել հետազոտության արդյունքները մարքեթինգային որոշումների մեջ։
Այս դասընթացը հանդիսանում է Weekend School of Marketing ծրագրի մի մասը և նպաստում է վերլուծական և հետազոտական մարքեթինգային մտածողության ձևավորմանը։
Դասընթացի նպատակն է օգնել մասնակիցներին իրականում օգտագործել մարքեթինգային հետազոտությունների վերաբերյալ իրենց գիտելիքը բիզնես և աշխատանքային միջավայրում։
- Նանե Մաթևոսյան, Նվարդ Մելքոնյան
- Հոկտեմբեր 4,5,11






