top of page
  • Facebook
  • Instagram
  • LinkedIn
  • SliceAcademy YouTube
  • TikTok SliceAcademy
  • Slice Consulting

Համակարգային և քննադատական մտածողություն

68 000,00 AMDЦена
Количество

Այս դասընթացը նախատեսված է նրանց համար, ովքեր ցանկանում են զարգացնել համակարգային և քննադատական մտածողությունը՝ բիզնես խնդիրներին և որոշումների կայացմանը ավելի խորքային և կառուցված մոտեցմամբ։

Դասընթացը հարմար է բիզնես ոլորտի ներկայացուցիչների, սկսնակ մասնագետների, ուսանողների և բիզնես սեփականատերերի համար, ովքեր ցանկանում են դուրս գալ հատվածային մտածողությունից և հասկանալ խնդիրները ամբողջ համակարգի համատեքստում։

 

Ինչ խնդիր է լուծում դասընթացը

Շատ բիզնես որոշումներ ընդունվում են առանձին փաստերի կամ ինտուիցիայի հիման վրա՝ առանց ամբողջական պատկերը դիտարկելու։ Այս դասընթացը օգնում է ձևավորել համակարգային և քննադատական մտածողություն, որը թույլ է տալիս բացահայտել խնդիրների խորքային պատճառները և ընդունել հիմնավորված որոշումներ։

 

Այս դասընթացը օգնում է հասկանալ՝

  • ինչ է համակարգային մտածողությունը և ինչպես է այն կիրառվում բիզնեսում,

  • ինչ գործիքներ են օգտագործվում համակարգային մտածողության մեջ,

  • ինչ բաղադրիչներ ունի քննադատական մտածողությունը,

  • ինչպես զարգացնել վերլուծական, ստեղծագործական և խնդիրների լուծման հմտությունները,

  • և ինչպես ընդունել որոշումներ համակարգային և քննադատական մտածողության միջոցով։

 

Դասընթացի հիմնական թեմաները

  • Համակարգային մտածողությունը բիզնեսում

    բիզնես համակարգերի ընկալում և փոխկապակցվածություն

  • Համակարգային մտածողության գործիքներ

    մոդելավորում, պատճառահետևանքային կապեր

  • Քննադատական մտածողության հիմնական բաղադրիչները

    տրամաբանություն, վերլուծություն և գնահատում

  • Քննադատական մտածողության հմտություններ

    վերլուծական և ստեղծագործական մտածողություն, խնդիրների լուծման տեխնիկաներ

  • Որոշումների կայացումը համակարգային և քննադատական մտածողության միջոցով

    հիմնավորված և կառուցված որոշումներ

  • Արմատային պատճառների վերլուծություն

    խնդիրների խորքային պատճառների բացահայտում

 

Արդյունքում մասնակիցները կկարողանան

  • դիտարկել բիզնես խնդիրները որպես ամբողջական համակարգ,

  • բացահայտել խնդիրների արմատային պատճառները,

  • կիրառել համակարգային և քննադատական մտածողությունը որոշումների կայացման ժամանակ,

  • մոտենալ խնդիրների լուծմանը վերլուծական և կառուցված ձևով։

 

Այս դասընթացը հանդիսանում է Weekend School of Business ծրագրի մի մասը և նպաստում է կառավարչական մտածողության և որոշումների կայացման որակի բարձրացմանը։

 

Դասընթացի նպատակն է օգնել մասնակիցներին իրականում օգտագործել համակարգային և քննադատական մտածողության հմտությունները բիզնես և աշխատանքային միջավայրում։

  •  Մարգարետ Բաբուրյան

  • Հունիսի 13, 20

bottom of page