Թվային Marketing․ վիզուալ քոնթենթ
Այս դասընթացը նախատեսված է նրանց համար, ովքեր ցանկանում են զարգացնել թվային մարքեթինգում վիզուալ քոնթենթի ստեղծման և կիրառման հմտությունները՝ տարբեր թվային հարթակների համար։
Դասընթացը հարմար է բիզնես ոլորտի ներկայացուցիչների, սկսնակ մարքեթոլոգների, ուսանողների և բիզնես սեփականատերերի համար, ովքեր ցանկանում են օգտագործել վիզուալ բովանդակությունը որպես ազդեցիկ մարքեթինգային գործիք։
Ինչ խնդիր է լուծում դասընթացը
Թվային միջավայրում հաղորդակցությունը մեծապես կախված է վիզուալներից, սակայն ոչ բոլոր նյութերն են ծառայում մարքեթինգային նպատակներին։ Այս դասընթացը օգնում է հասկանալ, թե ինչպես ստեղծել նպատակային վիզուալ նյութեր, ինչ գործիքներ օգտագործել և որտեղ գտնել համապատասխան աղբյուրներ։
Այս դասընթացը օգնում է հասկանալ՝
ինչպիսի վիզուալ նյութեր են կիրառվում վեբում և սոցիալական մեդիայում,
ինչ գործիքներ կարելի է օգտագործել վիզուալների ստեղծման համար,
և որտեղ գտնել վիզուալ նյութերի աղբյուրներ մարքեթինգային աշխատանքի համար։
Դասընթացի հիմնական թեմաները
-
Վիզուալ նյութեր
վիզուալ բովանդակություն վեբ կայքերի, սոցիալական մեդիայի և այլ հարթակների համար
-
Գործիքներ վիզուալների համար (պրակտիկ դասընթաց)
վիզուալների ստեղծում, խմբագրում և օպտիմալացում
-
Վիզուալ նյութերի աղբյուրներ
պատկերների, իլյուստրացիաների և գրաֆիկական նյութերի որոնում
Արդյունքում մասնակիցները կկարողանան
ստեղծել և ընտրել նպատակային վիզուալ քոնթենթ,
օգտագործել գործիքներ վիզուալ նյութերի պատրաստման համար,
ճիշտ կիրառել վիզուալները թվային մարքեթինգային հաղորդակցություններում,
բարձրացնել քոնթենթի ընկալելիությունն ու արդյունավետությունը։
Այս դասընթացը հանդիսանում է Weekend School of Marketing ծրագրի մի մասը և նպաստում է վիզուալ և ստեղծագործական թվային մտածողության ձևավորմանը։
Դասընթացի նպատակն է օգնել մասնակիցներին իրականում օգտագործել վիզուալ քոնթենթը մարքեթինգային և բիզնես միջավայրում։
- Նոյեմբերի 1






