top of page
  • Facebook
  • Instagram
  • LinkedIn
  • SliceAcademy YouTube
  • TikTok SliceAcademy
  • Slice Consulting

Դիզայն մարքեթինգ

28 000,00 AMDЦена
Количество

Այս դասընթացը նախատեսված է նրանց համար, ովքեր ցանկանում են հասկանալ դիզայն մարքեթինգի դերը բրենդի ընկալման, հաղորդակցության և բիզնես արդյունավետության բարձրացման մեջ։

Դասընթացը հարմար է բիզնես ոլորտի ներկայացուցիչների, սկսնակ մասնագետների, ուսանողների և բիզնես սեփականատերերի համար, ովքեր ցանկանում են կիրառել դիզայնը որպես մարքեթինգային գործիք տարբեր միջավայրերում՝ թվայինից մինչև ֆիզիկական։

 

Ինչ խնդիր է լուծում դասընթացը

Առանց համակարգված դիզայն մարքեթինգային մոտեցման բրենդի հաղորդակցությունը կարող է լինել անհամաչափ և ոչ արդյունավետ։ Այս դասընթացը օգնում է հասկանալ, թե ինչպես ընտրել և կիրառել դիզայնի ճիշտ լուծումներ, ինչպես գնահատել դրանց ազդեցությունը և ինչպես օպտիմալացնել արդյունքները։

 

Այս դասընթացը օգնում է հասկանալ՝

  • ինչ դեր ունի գույնի հոգեբանությունը և դիզայնի ստանդարտները բրենդինգում,

  • ինչ է ներառում Brandbook-ը և ինչպես է այն կիրառվում,

  • ինչ UI/UX դիզայնի մոտեցումներ են կիրառվում թվային միջավայրում,

  • ինչպես չափել դիզայնի արդյունավետությունը և իրականացնել օպտիմալացում,

  • և ինչպես է դիզայնը կիրառվում ինտերիեր և էքստերիեր միջավայրերում։

 

Դասընթացի հիմնական թեմաները

  • Գույնի հոգեբանություն և հիմնական ստանդարտներ

    գունային ընտրության ազդեցությունը ընկալման և վարքագծի վրա

  • Brandbook

    բովանդակություն, ֆորմատ և կիրառման հիմնական մոտեցումներ

  • UI/UX դիզայնի մոտեցումներ

    օգտագործելիություն, փորձ և թվային միջավայր

  • Դիզայն արդյունավետություն և օպտիմալացում

    դիզայնի ազդեցության չափում և բարելավում

  • Ինտերիեր և էքստերիեր

    դիզայնի կիրառություն ֆիզիկական միջավայրում և բրենդային փորձ

 

Արդյունքում մասնակիցները կկարողանան

  • կիրառել դիզայնի և գույնի սկզբունքները մարքեթինգային նպատակներով,

  • աշխատել Brandbook-ի հետ և ապահովել բրենդային միասնականություն,

  • գնահատել և բարելավել UI/UX և դիզայնի արդյունավետությունը,

  • օգտագործել դիզայն մարքեթինգը թվային և ֆիզիկական միջավայրերում։

 

Այս դասընթացը հանդիսանում է Weekend School of Marketing ծրագրի մի մասը և նպաստում է դիզայնային և մարքեթինգային մտածողության ձևավորմանը։

 

Դասընթացի նպատակն է օգնել մասնակիցներին իրականում օգտագործել դիզայն մարքեթինգի վերաբերյալ իրենց գիտելիքը բիզնես և աշխատանքային միջավայրում։

  • Նանե Մաթևոսյան
  • Հոկտեմբեր 18
bottom of page