Գնային քաղաքականություն Բանակցությունները բիզնեսում։
Այս դասընթացը նախատեսված է նրանց համար, ովքեր ցանկանում են հասկանալ գնային քաղաքականության և բանակցությունների դերը բիզնեսում և կիրառել դրանք գործնական որոշումների կայացման մեջ։
Դասընթացը հարմար է բիզնես ոլորտի ներկայացուցիչների, սկսնակ մասնագետների, ուսանողների և բիզնես սեփականատերերի համար, ովքեր ցանկանում են ձևավորել հիմնավորված գնագոյացում և վարել արդյունավետ բանակցություններ տարբեր բիզնես իրավիճակներում։
Ինչ խնդիր է լուծում դասընթացը
Գինը և բանակցությունները հաճախ որոշում են բիզնես գործարքի հաջողությունը։ Սխալ գնագոյացումը կամ թույլ բանակցությունները կարող են նվազեցնել շահութաբերությունը և խաթարել գործընկերային հարաբերությունները։ Այս դասընթացը օգնում է հասկանալ, թե ինչպես ձևավորել գին՝ հիմնվելով արժեքի և շուկայի վրա, և ինչպես վարել կառուցողական ու նպատակային բանակցություններ։
Այս դասընթացը օգնում է հասկանալ՝
ինչպես սահմանել արժեքի վրա հիմնված և մրցունակ գին,
ինչպես կիրառել շուկայական գնագոյացման մոտեցումներ,
ինչպես կառավարել զեղչերը, հատուկ առաջարկներն ու գործարքները,
ինչ դերեր և կողմեր կան բիզնես բանակցություններում,
և ինչպես զարգացնել արդյունավետ բանակցային հմտություններ։
Դասընթացի հիմնական թեմաները
-
Արժեքի վրա հիմնված և մրցունակ գին
արժեքի ընկալում, գնային դիրքավորում և մրցակցային միջավայր
-
Շուկայական գնագոյացում
շուկայի վերլուծություն և գնային ռազմավարություններ
-
Տատանումներ, հատուկ առաջարկներ, զեղչեր և գործարքներ
ճկուն գնագոյացում և վաճառքի խթանում
-
Բանակցությունների դերերն ու կողմերը
շահերի նույնականացում և փոխգործակցություն
-
Բանակցություններ վարելու հմտություններ
Հարվարդի բիզնես դպրոցի բանակցային մոդել, գործնական մոտեցումներ
-
Գործընկերություն և ցանցային կապ
երկարաժամկետ հարաբերությունների կառուցում
Արդյունքում մասնակիցները կկարողանան
ձևավորել հիմնավորված և մրցունակ գնային քաղաքականություն,
կառավարել զեղչերն ու հատուկ առաջարկները՝ առանց արժեքի կորստի,
վարել կառուցողական և նպատակային բանակցություններ,
կառուցել գործընկերային և ցանցային հարաբերություններ բիզնեսում։
Այս դասընթացը հանդիսանում է Weekend School of Business ծրագրի մի մասը և նպաստում է ռազմավարական մտածողության և գործարքների կառավարման հմտությունների զարգացմանը։
Դասընթացի նպատակն է օգնել մասնակիցներին իրականում օգտագործել գնային քաղաքականության և բանակցությունների վերաբերյալ իրենց գիտելիքը բիզնես և աշխատանքային միջավայրում։
Տաթևիկ Թորոսյան, Նանե Մաթևոսյան
Մայիսի 23, 30







