Բիզնես գործընթացների կառավարում
Այս մոդուլը նախատեսված է նրանց համար, ովքեր ցանկանում են հասկանալ, կառուցել և կիրառել բիզնես գործընթացների կառավարման հիմունքները իրական աշխատանքային և բիզնես միջավայրում։
Դասընթացը հարմար է բիզնես ոլորտի ներկայացուցիչների, սկսնակ մասնագետների, ուսանողների և բիզնես սեփականատերերի համար, ովքեր ցանկանում են ոչ միայն տեսական գիտելիք ձեռք բերել, այլև սովորել կիրառել այդ գիտելիքը գործնական խնդիրների լուծման մեջ։
Ինչ խնդիր է լուծում մոդուլը
Շատ կազմակերպություններ ունեն գործընթացներ, որոնք գոյություն ունեն «ինտուիտիվ», բայց ոչ կառուցված ձևով։
Այս մոդուլը օգնում է հասկանալ՝
ինչպես են ձևավորվում բիզնես գործընթացները,
ինչպես կարելի է դրանք վերլուծել,
և ինչպես բարելավել արդյունավետությունը՝ օգտագործելով հաստատված մոտեցումներ։
Մոդուլի հիմնական թեմաները
Բիզնես գործընթացների կառավարում (BPM)
գործընթացների նույնականացում, կառուցվածքավորում և կառավարում
Lean և Six Sigma սկզբունքների կիրառումը BPM-ում
արդյունավետության բարձրացում, կորուստների նվազեցում, գործընթացների օպտիմալացում
Արդյունքում մասնակիցները կկարողանան
հասկանալ բիզնես գործընթացների տրամաբանությունն ու կառուցվածքը
տարբերակել արժեք ստեղծող և ոչ արդյունավետ քայլերը գործընթացներում
կիրառել Lean և Six Sigma հիմնական սկզբունքները պարզ գործնական օրինակների վրա
մոտենալ բիզնես խնդիրներին համակարգված և գործընթացային մտածողությամբ
Այս մոդուլը հանդիսանում է Weekend School of Business ծրագրի մի մասը և հիմք է հանդիսանում բիզնես մտածողության և կառավարման հետագա խորացման համար։
Դասընթացը նպատակ ունի ոչ թե միայն փոխանցել գիտելիք, այլ օգնել մասնակիցներին օգտագործել իրենց գիտելիքը իրական բիզնես և աշխատանքային իրավիճակներում։
Մարգարետ Բաբուրյան, Նանե Մաթևոսյան
Մարտի 14, 21







