SMM և քոնթենթ մարքեթինգ
Այս դասընթացը նախատեսված է նրանց համար, ովքեր ցանկանում են խորացնել իրենց գիտելիքները SMM և քոնթենթ մարքեթինգի ոլորտում՝ համադրելով Digital Marketing + AI ժամանակակից մոտեցումները։
Դասընթացը հարմար է մարքեթինգի սկսնակ և միջին մակարդակի մասնագետների, բիզնես ոլորտի ներկայացուցիչների, ուսանողների և բիզնես սեփականատերերի համար, ովքեր ցանկանում են կառուցել արդյունավետ սոցիալական մեդիա ներկայություն և աշխատել տվյալների, թրենդների ու AI գործիքների հետ։
Դասընթացի նպատակն է
Տիրապետել SMM-ի ամբողջական գործիքակազմին, ծանոթանալ և փորձարկել սոցիալական մեդիայի նորարարական մոտեցումները, թրենդներն ու AI լուծումները։ Դասընթացը օգնում է գտնել և հասկանալ այն օգտատերերին, ովքեր հանդիսանում են բրենդի կամ ընկերության պոտենցիալ հաճախորդներ, ինչպես նաև ստեղծել բովանդակություն, որը մարդիկ կընթերցեն, կդիտեն և կտարածեն։
Այս դասընթացը օգնում է հասկանալ՝
ինչպես աշխատել Facebook, Instagram, LinkedIn և Google My Business հարթակների հետ,
ինչ է Social Media Optimization (SMO)-ն և ինչպես է այն կիրառվում,
ինչպես ստեղծել արդյունավետ Digital Copywriting,
ինչպես կիրառել AI տեխնոլոգիաները SMM-ում,
ինչպես իրականացնել Social Analytics և աշխատել տվյալների հետ,
և ինչպես կառուցել ու կառավարել Social Strategy։
Դասընթացի հիմնական թեմաները
-
Facebook մարքեթինգ
էջերի կառավարում, բովանդակություն և ներգրավվածություն
-
Instagram մարքեթինգ
տեսողական քոնթենթ, Stories, Reels և ներգրավում
-
LinkedIn և Google My Business
մասնագիտական և լոկալ բրենդի ներկայություն
-
Social Media Optimization
պրոֆիլների և բովանդակության օպտիմալացում
-
Digital Copywriting
տեքստեր, վերնագրեր և գործողության կոչեր
-
AI տեխնոլոգիաները SMM-ում
AI գործիքներ բովանդակության, վերլուծության և ավտոմատացման համար
-
Social Analytics
KPI-ներ, չափումներ և արդյունքների գնահատում
-
Social Strategy
նպատակներ, պլանավորում և երկարաժամկետ մոտեցում
-
Կառավարման գործիքներ
պլանավորում, ավտոմատացում և աշխատանքային հոսքերի կառավարում
Արդյունքում մասնակիցները կկարողանան
կառուցել և իրականացնել SMM ռազմավարություն՝ AI գործիքների աջակցությամբ,
ստեղծել տեքստային և վիզուալ քոնթենթ սոցիալական մեդիայի համար,
գտնել և ներգրավել պոտենցիալ հաճախորդներին,
վերլուծել սոցիալական մեդիայի արդյունավետությունը և օպտիմալացնել արդյունքները։
Այս դասընթացը հանդիսանում է Digital Marketing + AI ծրագրի մի մասը և նպաստում է ժամանակակից, տվյալահեն և AI-օժանդակված SMM մտածողության ձևավորմանը։
Դասընթացի նպատակն է օգնել մասնակիցներին իրականում օգտագործել SMM և քոնթենթ մարքեթինգը բիզնեսի աճի և բրենդի զարգացման համար՝ Digital Marketing + AI միջավայրում։
- Սոնա Վարդանյան
- 10 ժամ






