Six Sigma
Այս մոդուլը նախատեսված է նրանց համար, ովքեր ցանկանում են հասկանալ Six Sigma-ի տրամաբանությունը և կիրառել այն IT նախագծերում գործընթացների որակի բարելավման և սխալների նվազեցման համար։
Մոդուլը հարմար է նախագծերի ղեկավարների, թիմ լիդերների, IT ոլորտի մասնագետների, ուսանողների և բիզնես ոլորտի ներկայացուցիչների համար, ովքեր ցանկանում են կառուցել չափելի, վերահսկելի և կայուն գործընթացներ։
Մոդուլի մասին
Six Sigma-ն տվյալահեն մոտեցում է, որը օգնում է բացահայտել գործընթացների խնդիրները, նվազեցնել սխալները և բարձրացնել որակը։ Այս մոդուլը ներկայացնում է DMAIC մեթոդաբանությունը և պարզ, բայց արդյունավետ գործիքներ, որոնք կիրառելի են իրական IT նախագծերում։
Այս մոդուլը օգնում է հասկանալ՝
ինչ է Six Sigma-ն և ինչ խնդիրներ է այն լուծում,
ինչպես կիրառել DMAIC քայլերը գործընթացների բարելավման համար,
ինչպես աշխատել որակի բարելավման և սխալների նվազեցման ուղղությամբ,
և ինչպես օգտագործել Pareto և 5 Whys գործիքները խնդիրների վերլուծության համար։
Մոդուլի հիմնական թեմաները
-
DMAIC քայլերը (Define, Measure, Analyze, Improve, Control)
խնդրի սահմանումից մինչև կայուն վերահսկում
-
Որակի բարելավում և սխալների նվազեցում
տվյալների հիման վրա որոշումների կայացում
-
Pareto և 5 Whys
խնդիրների առաջնահերթություն և արմատական պատճառների բացահայտում
Արդյունքում մասնակիցները կկարողանան
կիրառել Six Sigma-ի հիմունքները IT նախագծերում,
վերլուծել գործընթացների խնդիրները DMAIC մեթոդով,
նվազեցնել սխալները և բարձրացնել որակը,
օգտագործել պարզ վերլուծական գործիքներ գործնական իրավիճակներում։
Այս մոդուլը հանդիսանում է IT Project Management ծրագրի մի մասը և նպաստում է որակակենտրոն, տվյալահեն և շարունակական բարելավման մտածողության ձևավորմանը։
Մոդուլի նպատակն է օգնել մասնակիցներին իրականում կիրառել Six Sigma մեթոդաբանությունը IT նախագծերի և գործընթացների արդյունավետության բարձրացման համար։
- Նանե Մաթևոսյան
- 2 ժամ






