IDEA Validation
Այս դասընթացը նախատեսված է նրանց համար, ովքեր ցանկանում են ստուգել և հիմնավորել իրենց բիզնես գաղափարը (IDEA Validation) նախքան ժամանակի, ռեսուրսների և ֆինանսների ներդրումը։
Դասընթացը հարմար է սկսնակ ձեռնարկատերերի, ստարտափ հիմնադիրների, ուսանողների և բիզնես ոլորտի ներկայացուցիչների համար, ովքեր ցանկանում են համոզվել, որ իրենց գաղափարը ունի իրական արժեք շուկայի և հաճախորդի համար։
Ինչ խնդիր է լուծում դասընթացը
Շատ բիզնես գաղափարներ ձախողվում են ոչ թե իրականացման փուլում, այլ այն պատճառով, որ նախապես չեն ստուգվում ենթադրությունները և հաճախորդի իրական խնդիրը։ Այս դասընթացը օգնում է հասկանալ, թե ինչպես վավերացնել գաղափարը՝ հիմնվելով հաճախորդների, շուկայի և բիզնես մոդելի վրա։
Այս դասընթացը օգնում է հասկանալ՝
ինչ է արժեքային առաջարկը և ինչ խնդիր է այն լուծում հաճախորդի համար,
ինչ տարբերություն կա ապրանքների և ծառայությունների միջև,
ինչ փուլերով է անցնում ստարտափի զարգացումը,
ինչպես իրականացնել ենթադրությունների ստուգում,
ինչպես վարել հաճախորդների հարցազրույցներ և տալ ճիշտ հարցեր,
և ինչպես օգտագործել բիզնես մոդելի կտավը գաղափարի վավերացման համար։
Դասընթացի հիմնական թեմաները
-
Բիզնես գաղափարի արժեքային առաջարկը
հաճախորդի խնդիր, լուծում և արժեք
-
Ապրանքների և ծառայությունների տարբերությունը
առաջարկի կառուցվածք և ընկալում
-
Սթարթափի զարգացման փուլերը
գաղափարից մինչև շուկա
-
Ենթադրությունների ստուգում
հիպոթեզներ, փորձարկումներ և վավերացում
-
Հարցազրույց հաճախորդի հետ
ճիշտ հարցեր տալու արվեստը և հետադարձ կապ
-
Հաճախորդների ներգրավում
վաղ օգտատերեր և հետաքրքրված լսարան
-
Բիզնես մոդելի կտավը
բիզնես մոդելի կառուցում և գնահատում
Արդյունքում մասնակիցները կկարողանան
գնահատել իրենց բիզնես գաղափարի իրական արժեքը,
ստուգել ենթադրությունները հաճախորդների միջոցով,
կառուցել և վերլուծել բիզնես մոդելի կտավը,
կայացնել ավելի հիմնավորված որոշումներ գաղափարի զարգացման վերաբերյալ։
Այս դասընթացը հանդիսանում է Weekend School of Marketing ծրագրի մի մասը և նպաստում է ստարտափային և վավերացման մտածողության ձևավորմանը։
Դասընթացի նպատակն է օգնել մասնակիցներին իրականում վավերացնել բիզնես գաղափարը նախքան դրա մասշտաբավորումը և շուկա դուրս բերելը։
- Մարգարետ Բաբուրյան
- նոյեմբերի 30






