top of page
  • Facebook
  • Instagram
  • LinkedIn
  • SliceAcademy YouTube
  • TikTok SliceAcademy
  • Slice Consulting

Email մարքեթինգ

16 000,00 AMDЦена
Количество

Այս դասընթացը նախատեսված է նրանց համար, ովքեր ցանկանում են կառուցել Email մարքեթինգի ամբողջական ռազմավարություն և կիրառել այն գործնական մակարդակում՝ թիրախային լսարանի հետ արդյունավետ հաղորդակցություն ապահովելու համար։

Դասընթացը հարմար է մարքեթինգի մասնագետների, բիզնես ոլորտի ներկայացուցիչների, ուսանողների և բիզնես սեփականատերերի համար, ովքեր ցանկանում են օգտագործել email-ը որպես վաճառքի, հաղորդակցության և արժեք ստեղծելու գործիք։

 

Դասընթացի նպատակն է

Սովորել կազմել Email մարքեթինգի ռազմավարություն, տիրապետել անհրաժեշտ գործիքակազմին և պրակտիկ աշխատանքի արդյունքում յուրացնել գիտելիքները։ Դասընթացը օգնում է գտնել թիրախային լսարանը, վերլուծել այն և այդ վերլուծության հիման վրա կազմել արդյունավետ առաջարկներ։

 

Այս դասընթացը օգնում է հասկանալ՝

  • ինչ դեր ունի Email մարքեթինգը թվային մարքեթինգում,

  • ինչպես կիրառել վիզուալը էլեկտրոնային փոստում,

  • ինչպես գրել արդյունավետ email copy,

  • ինչ կառուցվածք պետք է ունենա էլեկտրոնային նամակը,

  • և ինչ գործիքներ են կիրառվում Email մարքեթինգում։

 

Դասընթացի հիմնական թեմաները

  • Visual in Email

    վիզուալ տարրեր, դիզայն և ընթեռնելիություն

  • Copy in Email

    վերնագրեր, բովանդակություն և գործողության կոչեր

  • Կառուցվածքը էլեկտրոնային փոստում

    տրամաբանություն, դասավորություն և օգտատիրոջ փորձ

  • Գործիքներ և պրակտիկ դասընթաց

    Email հարթակներ, ավտոմատացում և գործնական աշխատանք

 

Արդյունքում մասնակիցները կկարողանան

  • կազմել և իրականացնել Email մարքեթինգի ռազմավարություն,

  • ստեղծել վիզուալ և տեքստային արդյունավետ email-ներ,

  • գտնել և վերլուծել թիրախային լսարանը,

  • օգտագործել Email մարքեթինգի գործիքները գործնական մակարդակում։

 

Այս դասընթացը հանդիսանում է Digital Marketing + AI ծրագրի մի մասը և նպաստում է հաղորդակցական, տվյալահեն և արդյունքակենտրոն Email մարքեթինգային մտածողության ձևավորմանը։

 

Դասընթացի նպատակն է օգնել մասնակիցներին իրականում օգտագործել Email մարքեթինգը բիզնեսի զարգացման և հաճախորդների հետ երկարաժամկետ կապի ձևավորման համար։

  • Ստելլա Գասպարյան
  • 2 ժամ
bottom of page