Learn to Earn
Slice Academy
Գովազդ
Մեր Պատմությունը
Slice Academy-ն ավելի քան 18 տարվա փորձ ունի կորպորատիվ վերապատրաստման, ինչպես նաև բիզնեսի, մարքեթինգի, թվային մարքեթինգի, ՏՏ ծրագրերի կառավարման ոլորտների դասընթացների անցկացման բնագավառում: Մեզ մոտ դուք ձեռք կբերեք միայն արդիական գործնական հմտություններ` ձեր մասնագիտական առաջխաղացման կամ նոր մասնագիտություն ձեռք բերելու համար: Մեզ մոտ կարող եք անցնել հետևյալ խմբային դասընթացները. Weekend School of Business` ֆունդամենտալ բիզնես դասընթաց` հարմարեցված տեղական բիզնեսների կարիքներին ու նպատակներին: Digital Marketing + AI + Reels դասընթաց, որի արդյունքում դուք կտիրապետեք ժամանակակից թվային գործիքներին` ձեր բիզնես էջերը արդյունավետ վարելու համար, ինչպես նաև կսովորեք աշխատել արհեստական բանականության հետ: IT Project Management, որը կօգնի ձեզ ձեռք բերելու մերօրյա ամենապահանջված մասնագիտություններից մեկը` ՏՏ ծրագրերի կառավարում: Weekend School of Marketing` ֆունդամենտալ մարքեթինգային դասընթաց` նախատեսված ինչպես գործող բիզնեսների ներկայացուցիչների, այնպես էլ սկսնակ մարքեթոլոգների համար, որի արդյունքում կտիրապետեք ժամանակակից մարքեթինգի բոլոր գործիքներին` ձեր բիզնեսի հաջողությունը ապահովելու համար: Մենք առաջարկում ենք նաև կորպորատիվ վերապատրատման դասընթացներ` հարմարեցված ձեր ընկերության կարիքներին: Կարող եք գրանցվել նաև անհատական դասընթացների ձեր նախընտրած թեմաներով: Ինչու՞ ընտրել մեզ. Դասընթացների առկա ֆորմատ, Միայն ժամանակակից աշխատաշուկայում պահանջվող գործնական գիտելիքներ, Ոլորտի առաջատար մասնագետ դասընթացավարներ, Մշտական կապի հնարավորություն դասընթացավարների և մյուս մասնակիցենրի հետ մեր մասնագիտական փակ խմբերի շրջանակներում, Վճարման ճկուն պայմաններ, Համաֆինանսավորման հնարավորություն որոշակի խմբերի ներկայացուցիչների համար` Perspective to Grow ՀԿ-ի աջակցությամբ, Բոլոր անհրաժեշտ նյութերի ու ռեսուրսների տրամադրում: Մենք մասնագիտացված ենք հետևյալ ոլորտներում. Մարքեթինգ, Գովազդ և մեդիապլանավորում, Թվային մարքեթինգ, Վաճառքների մոդելավորում ու կառավում, Բրենդինգ, Agile մարքեթինգ, Մարքեթինգային հետազոտություններ և նեյրոմարքեթինգ, Առևտրային մարքեթինգ, Ռազմավարական մարքեթինգ, Նախագծերի կառավարում, Բիզնես ռազմավարություն, և շատ այլ թեմաներ: Հետևե՛ք մեզ Facebook, Instagram, LinkedIn, YouTube հարթակներում։
Наши предстоящие курсы
17+
Лет опыта преподавания
22.000+
Студентов
6
Фундаментальных курса
70+
Специальных курсов
80+
Коорпоративных клиентов
30+
Бизнес тренеров
65+
Международных сертификатов